Այսօր: Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017թ.
Մխչյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ՄԽՉՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
20.04.16 ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԽՉՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍԻՆ
   Աշխարհագրական տվյալներ - Տարածքը` 985,58 հա, Բնակչության թիվը` 5171: Միջին բարձրությունը ծովի մակարդակից` 851 մ , Սահմանակից է հյուսիսից՝ Մրգավետ գյուղին , արևելքից` Նշավան գյուղին , հարավ-արևելքից` Բյուրավան գյուղին , հարավից` Դիմիտրով գյուղին , արևմուտքից Հովտաշեն գյուղին , հյուսիս-արևմուտքից՝ Արևաբույր գյուղին :Կլիման կիսաանապատային, միջին ջերմաստիճանը ձմռանը՝ -10 C օ , ամռանը՝ 35 C օ : Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի: Ագրոկլիմայական տեսակետից համայնքը ընկած է բացարձակ ոռոգման գոտում: Գյուղի մոտ է կառուցված Մխչյանի ջրհան կայանը , որը Սև ջրի աղբյուրները և արտեզյան ջրերը մղում են Արտաշատի ... Մանրամասն
11.05.15 Հաղթանակի օրը Մխչյան համայնքում
  Այս տարի հաղթանակի տոնը հոբելյանական էր. նշվում էր  Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակը: Մխչյանում ևս նշվում էր այդ հիշարժան օրը, սակայն նշվում էր առանց մեր սիրելի վետերան պապիկների ներկայության: Բուրթել պապիկը անկողնային հիվանդ էր և չկարողացավ մասնակցել Մխչյանի՝ Մեծ Հայրենականի զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի մոտ իրականացվող միջոցառմանը: Ներկա էր միայն Մուկուչ պապիկը, ով, ճիշտ է, Հունգարիայի պատերազմի վետերան է, բայց կարգավիճակով հավասարեցված է Մեծ Հայրենականի վետերաններին:    Միջոցառմանը իրենց հարգանքի տուրքն էին եկել մատուցելու մեր պապիկ վետերանների արժանի հետևորդները՝ մեր նորօրյա ազատամարտի հերոսները՝ Արցախյան պատերազմի վետերանները: Նրանց սխրագործության ... Մանրամասն
17.04.15 Հուշարձանների պահպանումը զինվորների ձեռքերով

   Արդեն ավանդույթ է դարձել Հուշարձանների պահպանման միջազգային օրվան ընդառաջ հուշարձաններին հարակից տարածքների մաքրումն ու բարեկարգումն իրականացնել զինվորների օգնությամբ: Այս տարի ևս մոտակա զորամասի զինվորները հրամանատարների ղեկավարությամբ մաքրման և բարեկարգման աշխատանքներ իրականացրեցին Մխչյանի՝ Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի տարածքում:

   Նման միջոցառումները մեր զինվորների մեջ էլ ավելի են ամրապնդում հայրենասիրությունը և սրտացավությունը պատմամշակութային արժեքների հանդեպ:

   Շնորհակալ ենք ձեզանից Հայոց մարտիկներ: Թող ձեր ծառայությունն անցնի միմիայն խաղաղ պայմաններում:

03.02.15 Այցելություն զորամաս
   Հունվարի 30-ին Հայոց բանակի կազմավորման 23 ամյակի առթիվ Մխչյանի գյուղապետարանը և մանկապարտեզը  կազմակերպել էին անակնկալ այցելություն մոտակա զորամաս՝ շնորհավորելու զինվորներին ու սպայական կազմին տոնի առթիվ:     Մանկապարտեզի երեխաները զինվորների առջև ներկայացան ռազմահայրենասիրական ելույթներով և համապատասխան գիտելիքներով՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Մխչյանի մանկապարտեզում հայրենասիրությամբ և պետական մտածելակերպով օժտված սերունդ է դաստիարակվում:     Իհարկե և գյուղապետարանը, և մանկապարտեզը շնորհավորելու էին եկել նաև իրենց նվերներով, ինչը շատ ուրախացրեց զինվորներին:     Այցելության ավարտին զինվորները և հրամանատարական կազմն ... Մանրամասն
30.12.14 Ամանորյա տոնածառ

   Դեկտեմբերի 28-ին՝ Ամանորի նախաշեմին, Մխչյանի մշակույթի տանը համայնքի մանուկներին հյուր էին եկել Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ հեքիաթների հերոսների ուղեկցությամբ: Գեղեցիկ անակնկալներով և հաճելի երգ-երաժշտությամբ լեցուն ներկայացումը մեծ խանդավառություն ու ոգևորություն էր հաղորդել երեխաների ամանորյա տրամադրությանը: Միջոցառման ավարտին  բաժանվեցին գեղեցիկ նվերներ, և երեխաները հեռացան՝ ուրախ տրամադրությամբ Նոր Տարին դիմավորելու սպասումով:

09.10.14 Գրադարանավարի օր

   Հոկտեմբերի 7-ին՝ <<Գրադարանավարի օրը>>, Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանն այցելեց համայնքի գրադարան՝ շնորհավորելու աշխատակցուհուն մասնագիտական տոնի առթիվ: Համայնքի ղեկավարը հետաքրքրվեց գրադարանից օգտվողների ակտիվությունից, հետաքրքրվեց նաև, թե ինչ գրքերի պահանջ ունի գրադարանը: Համայնքի ղեկավարն այդ օրը դատարկաձեռն չէր եկել. գրադարանի ֆոնդը համալրվեց ևս չորս անուն գրքերով:

   Համայնքի ղեկավարը մշտապես հետևողական է գրադարանի գործունեությանը, իսկ ֆոնդի համալրումը կրելու է շարունակական բնույթ:

03.10.14 Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է
  Հոկտեմբերի 1-ին Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը աշխատակիցների ուղեկցությամբ գեղեցիկ անակնկալ էր պատրաստել գյուղի՝ 90 տարին բոլորած բնակիչներին՝ այցելելով և իր շնորհավորական մաղթանքը հղելով նրանց  տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Անակնկալը հուզումնալից էր հատկապես տատիկների համար, որոնց համայնքի ղեկավարը շնորհավորելու էր եկել գեղեցիկ ծաղկեփնջով: Գրեթե մեկ դար ապրած տարեցները կիսվում էին իրենց հիշողություններով և հետաքրքիր պատմություններով:    Համայնքի ղեկավարը տարեցների հետ պայման կապեց, որ հաջորդ տարի նույնպես կայցելի նրանց, միայն թե նրանք առողջ լինեն:    Յուրաքանչյուրիս պարտքն է ոչ միայն տոներին, այլ ամեն օր հոգ տանել և խորին հարգանք ցուցաբերել ... Մանրամասն
23.09.14 Սեպտեմբերի 21-ը՝ Անկախության օր
   Անկախությունն անքննելի և բարձրագույն արժեք է, որը նվեր չեն ստանում, այլ վաստակում են արյամբ և մաքառումով:    23 տարի առաջ՝ 1991թ. սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը իր համազգային << այո>>-ն ասեց ՀՀ անկախությանը՝ վերահաստատելով դարերով կորսված ազատությունը: 23 տարի է այդ օրը նշվում է մեծ տոնակատարություններով և բազմաթիվ միջոցառումներով: Այս տարի ևս Մխչյան համայնքը Անկախության օրվան պատրաստվել էր մեծ ոգևորությամբ: Ողջ օրը մշակույթի տան բակում հնչում էր ազգային երգն ու երաժշտությունը: Համայնքի գլխավոր ճանապարհներին բարձրացված էին եռագույն դրոշները՝ ազդարարելով տոնական տրամադրությունը ողջ համայնքում:     Անկախության օրվան նվիրված եզրափակիչ ... Մանրամասն
28.08.14 Մանկապարտեզի փողոցի ասֆալտապատում
   Օգոստոս ամսին մեկնարկեց Մխչյանի մանկապարտեզ տանող փողոցի ասֆալտապատման մեծածավալ ծրագիրը, որն իրականացվում էր ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրերի շրջանակներում: Այդ ծրագիրը համարվել էր գյուղի համար առաջնահերթություն և ընդգրկվել համայնքի՝ 2013-2017 քառամյա ծրագրի մեջ, ինչն իրականություն դարձավ  Արարատի մարզպետարանի նախաձեռնողականության և հետևողականության շնորհիվ:    Ի սկզբանե խնդիր էր դրվել ոչ միայն ասֆալտապատել անմիջապես մանկապարտեզին հարող փողոցը, այլև այդ փողոց տանող երկու հարակից փողոցները, ինչն էլ մարզպետարան-համայնքապետարան- շինարար սերտ համագործակցության շնորհիվ իրականություն դարձավ:    Այսուհետ Մխչյանի բնակիչները ... Մանրամասն
31.07.14 <<Արի տուն>>-ը Մխչյանում
  ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպված << Արի տուն>> ծրագրի շրջանակներում այս տարի ևս Մխչյան համայնքի հյուրընկալ օջախները իրենց դռները բացեցին սփյուռքից ժամանած պատանիների առջև: Վրաստանից հայրենիք եկած(շատերն առաջին անգամ) թվով իննը պատանիներ շուրջ մեկ տասնօրյակ իրենց գիշերակացն էին անցկացնում Մխչյանի բնակիչների համեստ, բայց հյուրընկալ տներում:    Իրենց՝ գրաֆիկով սահմանված շրջագայություններից հետո պատանիները երեկոյան ժամերին հավաքվում էին գյուղի մշակույթի տան բակում՝ կիսվելու օրվա տպավորություններով:     Հուլիսի 27-ին նրանք մեծ ակտիվությամբ և խանդավառությամբ մասնակցեցին համայնքում կազմակերպված Վարդավառի միջոցառմանը, ինչը վառ հետք կթողնի ... Մանրամասն
29.07.14 Վարդավառը Մխչյան համայնքում
   Վարդավառը՝ հայոց հեթանոսական աստվածուհի Աստղիկին նվիրված տոնը, մշտապես նշվել է մեծ խանդավառությամբ և ոգևորությամբ: Այս տարի Մխչյան համայնքը ևս անմասն չմնաց այդ տոնակատարություններից:    Տոնի խորհուրդը՝ իրար ջրով ցողելը, գյուղի ջրավազանի մոտ էր հավաքել թե մեծերին, թե փոքրերին, թե տղաներին, և թե աղջիկներին: Տոնակատարությունն անցնում էր ազգային երգ- երաժտությունների հնչյունների ներքո: Միջոցառմանը իրենց մասնակցությունը բերեց նաև գյուղի պարի համույթը:    Տոնակատարությանը մասնակցում էին նաև այդ ժամանակ <<Արի տուն>> ծրագրի շրջանակներում համայնքի հյուրընկալ տներում ապրող պատանիները, որոնք վառ հիշողություններ կտանեն իրենց հետ Մխչյան համայնքից: ... Մանրամասն
18.06.14 Այց Պարույր Սևակի տուն-թանգարան

   Հունիսի 17-ին՝ Պ. Սևակի մահվան օրը, Մխչյանի գյուղապետարանի աշխատակազմը, ինչպես նախորդ տարի, այցելեց մեծանուն բանաստեղծի տուն-թանգարան՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարի հիշատակին: Ճանպարհին կանգառ կատարվեց մեծ բանաստեղծի մահվան պատճառ դարձած ավտովթարի վայրում կանգնեցված հուշակոթողի մոտ և ծաղիկներ դրվեց նրա հիշատակին: Այնուհետև աշխատակիցները այցելեցին տուն-թանգարան, որտեղ ծանոթացան Սևակի  ստեղծագործական կյանքի հետաքրքիր դրվագներին:

   Յուրաքանչյուրիս պարտքն է հիշել և հիշատակել մեր ազգի մեծերին:

03.06.14 1-ը հունիսի՝ Երեխաների պաշտպանության օր

   Մխչյանի համայնքապետարանը երկրորդ տարին անընդմեջ մեծ տոնախմբությամբ նշեց Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության օրը:

    Մշակույթի տան ՝ գեղեցիկ փուչիկներով զարդարված բակում, իրենց գեղեցիկ երգ ու պարով հանդես եկան համայնքի մանկապարտեզի սաները: Մասնակցում էին նաև գյուղի դպրոցի առաջին դասարանցիները: Մանուկներին իրենց այցով անակնկալ մատուցեցին Մաշան և Արջը: Միջոցառման ավարտին մանուկները հյուրասիրվեցին պաղպաղակով:

    Մխչյանի գյուղապետարանը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահելու երեխաներին և հետևողական է լինելու նրանց իրավունքների պաշտպանությանը:

30.05.14 Այցելություն ուղեկալ

   Մխչյանի գյուղապետարանի աշխատակազմի համար արդեն ավանդույթ է դարձել մայիսի 28-ին՝ ՌԴ Սահմանապահի օրը, այցելել հայ-թուրքական սահմանպահ ուղեկալ՝ շնորհակալություն հայտնելու հայ-ռուսական միացյալ սահմանապահ ուժերին սահմանն աներեր պահելու համար. այս տարի ևս բացառություն չէր:

   Ուղեկալի անձնակազմը Մխչյանի համայնքապետարանի աշխատակիցներին ընդունեց մեծ ջերմությամբ և երախտագիտությամբ: Ուղեկալի հրամանատարի ուղեկցությամբ շրջայց կատարվեց վերջերս վերանորոգված վարչական շենքում, զորանոցում և խոհանոցում: Վստահ ենք, որ նման իդեալական պայմաններում ծառայություն իրականացնող զինվորները անառիկ կպահեն մեր սահմանները:

   Տոնդ շնորհավոր սահմանապահ:

10.05.14 Մայիսի 9-ը՝ Հաղթանակի օր
   Մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, ինչպես ամեն տարի, մարդաշատ էր Մխչյանի՝ Մեծ Հայրենականին զոհվածների հիշատակին կառուցված հուշակոթողի շրջակայքը: Գյուղի բնակիչները եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան հերոսամարտի զոհվածների հիշատակին:     Ներկաները ցավով նկատեցին, որ տարեց տարի նվազում է Մեծ Հայրենականի վետերանների քանակը, սակայն նրանցից ովքեր դեռ ի վիճակի էին գալու, մեծ կամք էին ցուցաբերել և ներկա էին միջոցառմանը: Մեր պապիկները ծաղկեպսակներ դրեցին հուշակոթողի առջև, այնուհետև ներկաներին կիսվեցին իրենց հիշողություններով և հետաքրքիր պատմություններով:    Իրենց ավագ ընկերներին շնորհավորելու էին եկել նաև Արցախյան պատերազմի ... Մանրամասն
07.05.14 Հուշահամալիրի տարածքի բարեկարգում

   Մայիսյան տոներին ընդառաջ Մխչյանի գյուղապետարանի աշխատակազմը նախաձեռնել էր Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին կառուցված հուշահամալիրի բարեկարգում և կանաչապատում:

    Աշխատանքները մեծածավալ էին, սակայն կատարվեցին պատվով և ժամանակին: Այդ ծրագիրը բխում էր նաև համայնքի զարգացման քառամյա ծրագրից:

    Մխչյանի համայնքապետարանը մշտապես հետևողական է լինելու համայնքը դարձնելու առավել կանաչապատ և բարեկարգ:

30.01.14 Հունվարի 28. այց զինվորական հոսպիտալ

   Հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ Մխչյան համայքի ղեկավար Խաչիկ Պողոսյանն այցելեց զինվորական հոսպիտալ` շնորհավորելու այնտեղ գտնվող զինվորներին տոնի կապակցությամբ: Համայնքի ղեկավարը հանդիպեց հոսպիտալում բուժվող Մխչյան համայնքի բնակիչ զինվորներին` մաղթելով նրանց շուտ ապաքինում, անփորձանք ծառայություն և բարի վերադարձ: 

  Մխչյան համայնքի ղեկավարը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահելու համայնքից ծառայության մեկնած զինվորներին և նրանց ընտանիքներին:

30.01.14 Հարգանքի տուրք զոհվածների հիշատակին

 Հունվարի 28-ին ՀՀ ԶՈՒ կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ Մխչյան համայքի ղեկավար Խաչիկ Պողոսյանն այցելեց Մխչյանի գերեզմանատուն` իր հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան հերոսամարտում իրենց կյանքը նվիրաբերած մխչյանցի ազատամարտիկների շիրիմներին: 

    Յուրաքանչյուրիս պարտքն է մշտապես հիշել և ոգեկոչել մեր հայրենիքի համար զոհված անմահ հերոսներին:

    Հավերժ փառք մեր տղաներին:

27.12.13 Հայտարարություն

Հարգելի մխչյանցիներ, ս/թ դեկտեմբերի 28-ին ժամը 16-ին Մխչյանի մշակույթի տանը տեղի է ունենալու ամանորյա հանդես-միջոցառում: Հանդես է գալու Մխչյանի պարի խումբը՝իր գեղեցիկ պարերով: Միջոցառմանը իրենց մասնակցությունը կբերեն բազմաթիվ հեքիաթային հերոսներ՝ այդ թվում Մաշան և արջը: Միջոցառման ավարտին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը մանուկներին կբաժանեն գեղեցիկ նվերներ:

     Սիրով սպսում ենք ձեզ:

                                                                Մխչյանի գյուղապետարան

21.11.13 ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄ ՄԽՉՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
   Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանի նախաձեռնությամբ նոյեմբեր ամսին Մխչյան համայնքում սկսվեց  համայնքի Ալավերդյան և Մենդելեև փողոցների(Մխչյան - Դիտակ ճանապարհահատված) արտաքին լուսավորության խոշոր ծրագիր: Աշխատանքներն իրականացվեցին բարեխղճորեն և մեծ պատասղանատվությամբ և վերջնական ավարտին հասցվեց նոյեմբերի 19-ին: Այժմ համայնքի բնակիչները անվտանգ կարող են քայլել լուսավորված ճանապարհով: Ճանապարհն ավելի անվտանգ է դարձել նաև համայնքով երթևեկող վարորդների համար: Մխչյանի գյուղապետարանը մշտապես հետևողական է լինելու ապահովելու համայնքի բնակիչների անվտանգությունն ու բարօրությունը:
15.11.13 Անկախության տոնը Մխչյան համայնքում
   Սեպտեմբերի 21-ին` ՀՀ Անկախության օրը, ինչպես ողջ Հայաստանում, այնպես ել Մխչյան համայնքում, նշվեց միջոցառումների շարքով: Ողջ օրը մշակույթի տան բակում, որը զարդարված էր օրվա խորհուրդին համապատասխան, հնչում էին հայրենասիրական և ազգագրական երգեր, իսկ երեկոյան իրենց նազանի պարերով միջոցառումը գեղեցկացրեցին Մխչյանի պարի խմբի երեխաները: Միջոցառման ավարտին իրականացվեց հրավառություն: Մխչյանի գյուղապետարանը հավաստիացնում է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու:
09.08.13 Աղբամանների տեղադրում Մխչյան համայնքում

  Օգոստոսի 8-ին, Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանի նախաձեռնությամբ, համայնքի մշակույթի տան բակում տեղադրվեցին աղբամաններ: Համայնքապետարանը մշտապես հետևողական է լինելու համայնքի սանիտարական վիճակին և այդպիսի միջոցառումները լինելու են շարունակական:

17.06.13 Այց Պարույր Սևակի տուն-թանգարան
   Հունիսի 17-ին` Պարույր Սևակի մահվան օրը, Մխչյանի համայնքապետարանի աշխատակազմը` համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանի նախաձեռնությամբ, այց կազմակերպեց Պարույր Սևակի տուն-թանգարան` հարգանքի տուրք մատուցելու մեծ հանճարի հիշատակին: Ճանապարհին ծաղիկներ դրվեցին Սևակի վթարի վայրում: Տուն-թանգարանում նույնպես ծաղիկներ դրվեցին մեծ հայորդու շիրիմին: Հանդիպում տեղի ունեցավ Սևակի որդու հետ: Այսպիսի միջոցառումներն անհրաժեշտ են, որովհետև մեր հանճարների հիշատակը հարգելով ենք մենք վեհ արժեքներ փոխանցում մեր հետագա սերունդներին:
03.06.13 Երեխաների պաշտպանության օրը` Հունիսի 1-ը Մխչյան համայնքում

   Հունիսի 1-ին` երեխաների պաշտպանության օրը, Մխչյանի գյուղապետարանի և մանկապարտեզի կողմից համայնքում կազմակերպվել էր մանկական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին մանկապարտեզի երեխաներն ու համայնքի այլ երեխաներ: Կազմակերպվել էր գունավոր կավիճներով նկարչություն, որում իրենց երևակայությունը և նկարչական ձիրքերը ցուցադրեցի համայնքի երեխաները: Գեղեցիկ պարով ելույթ ունեցավ Մխչյանի դպրոցի պարի խումբը: Միջոցառման ժամանակ մանուկներին անվճար պաղպաղակ բաժանվեց: Միջոցառւմն ուղեկցվում էր մանկական մուլտֆիլմների երգերով: Երեխաները և բնակիչները շատ գոհ էին և նշում էին, որ այդպիսի միջոցառումները պետք է հաճախակի լինեն:

28.05.13 Մայիսի 28 ՌԴ սահմանապահի օրվա առթիվ այցելություն հայ-թուրքական սահմանի ուղեկալ
Մայիսի 28-ին ՌԴ սահմանապահի օրվա առթիվ Մխչյանի համայնքապետարանը այցելություն էր կազմակերպել հայ-թուրքական սահմանի ուղեկալ: Հանդիպմանը մասնակցում էին Մխչյանի համայնքապետարանի աշխատակիցները` համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանի գլխավորությամբ, համայնքի դպրոցի աշակերտները` զինղեկ Սաշա Թադևոսյանի գլխավորությամբ, ինչպես նաև Մխչյանի դպրոցի պարի խումբը, որն իր հիասքանչ պարով գեղեցկացրեց միջոցառումը: Համայնքապետարանի կողմից զինվորներին և սպայական կազմին հանձնվեցին նվերներ: Հանդիպման ժամանակ նշվեց, որ այսպիսի միջոցառումները ունեն ռազմահայրենասիրական դաստիարակչական բնույթ և անհրաժեշտ է, որ հաճախակի անցկացվեն:
21.05.13 Հանդիպում վետերանների հետ
   Մայիսի 21-ին Մայիսյան հաղթանակների տոնակատարությունների շրջանակներում Մխչյանի համայնքապետարանում հանդիպում կազմակերպվեց Արարատի մարզի վետերանների խորհրդի հետ, որին ներկա էին մարզի վետերանների խորհրդի նախագահ Փանոսյանը, խորհրդի անդամ Գալաջյանը և այլ անդամներ, իսկ համայնքի վետերաններից Նշան Ղազարյանը: Վետերանները կիսվեցին իրենց հիշողություններով և կոչ արեցին հետագա սերունդներին դաստիարակել նույն ոգով: Հյուրընկալվել էին նաև Մրգավետի համայնքապետարանի աշխատակիցները` համայնքապետի գլխավորությամբ: Հանդիպումն անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում: Վետերանները դատարկաձեռն չէին եկել: Մխչյան համայնքի ղեկավար Խաչիկ Պողոսյանը և Մրգավետ համայնքի ղեկավար Լյովա Աբրահամյանը Հայաստանի ... Մանրամասն
09.05.13 Մայիսի 9-ի միջոցառումներ Մխչյան համայնքում
  Մխչյան համայնքում Մայիսի 9-ը, ինչպես նախորդ տարիներին, նշվեց մեծ շուքով: Առավոտյան ծաղկեպսակներ դրվեցին Մխչյանի` Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշակոթողի մոտ: Ներկա էին Մեծ հայրենականի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները, համայնքի բնակիչները:  Ելույթ ունեցան Մխչյանի  դպրոցի աշակերտներն ու հյուրերը: Այս տարի առաջին անգամ անցկացվեց առաջիկա զորակոչին հայոց բանակ գնացող զորակոչիկների օրհնության արարողակարգ: Իսկ երեկոյան, Մխչյանի մշակույթի տանը կազմակերպվեց տոնական համեգ, որին մասնակցում էին Մխչյանի տաղանդաշատ երգիչ Հովհաննես Անդրեասյանը և համայնքի շնորհաշատ այլ երաժիշտներ: Իր գեղեցիկ ելույթով միջոցառումը զարդարեց Մխչյանի դպրոցի ... Մանրամասն
30.04.13 Ծառատունկ Մխչյան համայնքում
   Մխչյանի համայնքապետարանի աշխատակիցները ապրիլի 23-ին կազմակերպեցին ծառատունկ համայնքապետարանի բակում և Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշարձանի տարածքում: Այդպիսի միջոցառումները շարունակական են լինելու` ի բարօրություն համայնքի: 
14.03.13 Մարտի 8
    Մխչյանի գյուղապետ Խաչիկ Պողոսյանը Կանանց միջազգային օրվա առթիվ այցելեց Մխչյանի մանկապարտեզ և երաժշտական դպրոց՝ շնորհավորելու գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Նա նաև այցելեց և շնորհավորեց համայնքի զոհված ազատամարտիկների մայրերին և համայնքի 101-ամյա բնակչուհի Սիրանույշ տատիկին:
30.01.13 Հին Նոր Տարի

   Հունվարի 13-ին Ապարանում կազմակերպվել էր ամեն տարի իրականացվող Հին Նոր Տարի միջոցառւմը, որին իր սեղանով մասնակցեց նաև Մխչյանի գյուղապետարանը:

   Միջոցառումը շատ գեղեցիկ էր կազմակերպված և անցավ բարձր տրամադրությամբ:

1 2


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արարատի մարզ գ.Մխչյան

(0235) 6-00-48

mkhchyan.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԽՉՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner